Սիրիական ընդդիմությունը մերժել է ընդունել Ասադի նշանակած ընտրությունները
Սիրիական ընդդիմությունը մերժել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի՝ ապրիլի 13-ին նշանակած նոր խորհրդարանական ընտրությունները:
Al Arabiya հեռուստաալիքին տված հարցազրույցում բանակցությունների բարձրագույն կոմիտեի ներկայացուցիչ Նաասան Ագան հայտարարել է երկրում համընդհանուր ընտրությունների անցկացման անհնարինության մասին, քանի դեռ երկիրը պատերազմական վիճակում է:
Ինչպես հաղորդվում էր, Սիրիայի նախագահ Բաշար Ասադը երկրում ապրիլի 13-ին հայտարարել է խորհրդարանական ընտրությունների անցկացման մասին, համապատասխան հրամանն արդեն տրվել է ու հրապարակվել:
Ընտրություններն անցկացվում են՝ կապված 2012թ. ընտրված պատգամավորների լիազորությունների ժամկետի սպառման հետ:
Այդ ընտրությունները կդառնան առաջինը՝ երկրում զինված հակամարտությունն սկսելուց ի վեր: Սիրիայի խորհրդարանն ունի 250 պատգամավոր: