Նոր տեսակի թթենու տնկիներ են ներկրվելու

«Թթենու այգիներ հիմնելու համար նոր տեսակի տնկիներ են պետք»,- հայտարարել է ԼՂՀ գյուղատնտեսության նախարարը տարեկան ամփոփիչ մամլո ասուլիսի ժամանակ։

Նախկինում նախարարությունը Գորիսից պատվիրել էր տնկիներ, սակայն թվաքանակի մեծ լինելու պատճառով պատվերը չիրականացավ։

Ներկրվելիք 20 հազար տնկիները, նախարարի խոսքով, կբազմացնեն հասցնելով շուրջ 2 միլիոնի։ «Բացարձակ դեմ եմ, որ Հայաստանից բերենք, այն ինչ հնարավոր է այստեղ արտադրել` չպետք է դրսից բերենք»,- ասել է Արամ Մխոյանը` ավելացնելով, որ շրջանառու միջոցները պետք է երկրի ներսում պահել։

karabakh-open.info

Տեսանյութեր

Լրահոս