Իտալիան ԱՄՆ-ին բազա կտրամադրի ԴԱԻՇ-ի դեմ պայքարող անօդաչու սարքերի համար
Իտալիան թույլ կտա ԴԱԻՇ-ի դեմ Լիբիայում պայքարող ԱՄՆ հրամանատարությամբ գործող կոալիցիայի զինված անօդաչու թռչող սարքերին թռիչք իրականացնել Սիցիլիայի «Սիգոնելլա» բազայից:
Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով Իտալիայի պաշտպանության նախարարությանը:
Ինչպես նշվում է, անօդաչու թռչող սարքերը օգտագործվելու են բացառապես պաշտպանական նպատակներով ու պետք է կիրառվեն հարձակողական գործողություններում:
Յուրաքանչյուր կոնկրետ դեպքում Իտալիան պետք է որոշի՝ թույլատրե՞լ արդյոք անօդաչուի թռիչքը Սիցիլիայի բազայից, թե՞ ոչ:
Որոշումը կայացվելու է, եթե միայն դրոնի նպատակը լինի տեղերում անձնակազմի պաշտպանությունը: