Կանադայի վարչապետը կմասնակցի գեյ-շքերթի
Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոն հայտնել է, որ ուրախությամբ կմասնակցի գեյ-շքերթի, որը կանցկացվի Տորոնտոյում հուլիսի 3-ին:
Ինչպես հայտնում է CBC հեռուստաալիքը, բացի Կանադայի վարչապետից, շքերթին կմասնակցեն նաև Կանադայի ֆինանսների նախարար Բիլ Մորնոն, Օնտարիոյի վարչապետ Քեթլին Ուինն ու Տորոնտոյի քաղաքապետ Ջոն Տորին:
«Ես անհամբերությամբ եմ սպասում, որ հայտնվեմ այնտեղ, սակայն այս անգամ վարչապետի պաշտոնում»,- գրել է Տրյուդոն Twitter-ի իր էջում:
Ինչպես նշել են կազմակերպիչները, գեյ-շքերթին կմասնակցեն նաև սիրիացի ներգաղթյալները:
Ջասթին Տրյուդոն ամուսնացած է նախկին մոդելի հետ, ունի 3 երեխա: