Ասադը Սիրիայում ապրիլի 13-ին խորհրդարանական ընտրություններ է նշանակել
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը երկում հերթական խորհրդարանական ընտրությունների անցկացման օր է նշանակել ապրիլի 13-ը: Այս մասին հայտնում է SANA լրատվական գործակալությունը:
Ինչպես նշվում է, համապատասխան հրամանն արդեն տրվել է ու հրապարակվել: Ընտրություններն անցկացվում են՝ կապված 2012թ. ընտրված պատգամավորների լիազորությունների ժամկետի սպառման հետ:
Այդ ընտրությունները կդառնան առաջինը՝ երկրում զինված հակամարտությունն սկսելուց ի վեր: Սիրիայի խորհրդարանն ունի 250 պատգամավոր: