Նավթի համաշխարհային գները նվազում են
Լոնդոնի ու Նյու Յորքի էլեկտրոնային աճուրդների ընթացքում նավթի համաշխարհային գները նվազում են, այս մասին վկայում են աճուրդի տվյալները:
Նյու Յորքի առևտրային բորսայում WTI ապրանքանիշի թեթև նավթի գինը նվազել է 1,35%-ով՝ մինչև 1 բարելի դիմաց 32,94 դոլար:
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի նավթի ապրիլյան ֆյուչերսի գինը նվազել է 0,44%-ով՝ 1 բարելի դիմաց հասնելով 34,25 դոլարի: