Սիրիական ընդդիմությունն ընդունել է ԱՄՆ-ի ու Վաշինգտոնի զինադադարի պայմանները
Սիրիայի ընդդիմությունը հայտնել է, որ ընդունում է զինադադարի գործարքը, որի մասին հայտարարել էին ԱՄՆ-ն ու Ռուսաստանը, եթե իրականացվեն մի շարք մարդասիրական պահանջներ, հայտնում է AFP-ն:
Ինչպես նշում է գործակալությունը, Բարձրագույն կոմիտեի հայտարարությունը հնչել է անմիջապես այն բանից հետո, երբ Մոսկվան ու Վաշինգտոնը հայտարարեցին փետրվարի 27-ից զինադադար հաստատելու մասին:
«Այն բանից հետո, երբ Բարձրագույն կոմիտեի կոորդինատոր Ռիադ Խիջաբն ստացել է ռազմաճակատից բոլոր ընդդիմադիր խմբերի բանակցությունների արդյունքները, մենք համաձայն ենք դրական պատասխան տալ զինադադարի հաստատման միջազգային ջանքերին»,- ասվում է կոմիտեի հայտարարության մեջ:
Սիրիական ընդդիմությունը պահանջում է հանել շրջափակումը, ազատել բանտարկյալներին, թույլատրել մարդասիրական օգնության տեղ հասցնումն ու դադարեցնել խաղաղ բնակչության ռմբակոծությունները:
Միաժամանակ, Ռիադ Խիջաբը ասել է, որ մեծ հույսեր է դնում այն բանի վրա, որ Սիրիայի ռեժիմն ու «օտարները» պատրաստ կլինեն դադարեցնել իրենց «թշնամական գործողությունները»:
Հիշեցնենք, որ ՌԴ-ն ու Վաշինգտոնը ստորագրել են Սիրիայում կրակի դադարեցման մասին համաձայնագիր փետրվարի 27-ից` ժ. 00.00-ից: