Օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով
Հանրապետության տարածքում ջետրվարի 23-ի երեկոյան ժամերին առանձին շրջաններում, փետրվարի 24-ին շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ: Իսկ փետրվարի 25-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ արևմտյան՝ 2-7 մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը 24-ի ցերեկը կնվազի 3-5 աստիճանով, իսկ փետրվարի 25-ի ցերեկը նույնքան կբարձրանա:
Երևանում փետրվարի 23-ի երեկոյան ժամերին, փետրվարի 24-ին սպասվում է անձրև, իսկ փետրվարի 25-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: