Ես հո քեզ հաշվետո՞ւ չեմ. դոկտոր Լիսկան նոր բարձունքներ է վերանվաճում. armtimes.com
Կառավարության փետրվարի 17-ի որոշումներից մեկով փոփոխություններ են տեղի ունեցել Գորիսի պետական համալսարանի խորհրդի կազմում: Այդպիսով, Սյունիքի գործող մարզպետ Սուրիկ Խաչատրյանը բուհի խորհրդի անդամ դարձավ, իսկ նախկին մարզպետ Վահե Հակոբյանը հեռացվեց նույն խորհրդի կազմից: Նորընտիր խորհուրդը պատմափիլիսոփայական գիտությունների դոկտոր մարզպետին վերադարձրեց նախկին պաշտոնը: Դոկտոր Սուրիկ Խաչատրյանից armtimes.com-ը հետաքրքրվել է, թե ի՞նչ է պատրաստվում անել Գորիսի համալսարանի համար:
-Պարոն Խաչատրյան, ի՞նչ եք պատրաստվում անել Գորիսի համալսարանի համար:
– Չէ, 20:30 ա, քեզ չեմ պատասխանի: Էս ժամին, որ մտածել ես զանգես, մեջդ մի թունոտ բան կլինի: էն վախտ (նկատի ունի 2006-2013 թթ.-ին), որ խորհրդի նախագահ էի, խի՞ էն վախտ չէիր հարցնում, հիմա ես հարցնում:
-Ինչո՞ւ Վահե Հակոբյանը հեռացվեց նախահագի պաշտոնից, ի՞նչ փոխվեց:
– Դե, ով պաշտոնյա է, պետք է խորհրդի նախագահ լինի, ի՞նչ կա դրա մեջ:
-Հ իմա, որ դուք կրկին ընտրվել եք այս պաշտոնում, ի՞նչ եք անելու:
– Հիմա ես հո քեզ հաշվետո՞ւ չեմ, որ ես քեզ ասեմ՝ ինչ եմ անելու, ինչ որ անեմ, ես գիտեմ՝ ինչ եմ անելու, ինչ էլ որ անեմ, հանրությունն է տեսնելու՝ ինչ եմ անելու, քեզ հո հաշվետո՞ւ չեմ:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: