Նորածին երեխայի դիակ՝ դաշտում. Անհրաժեշտ է դեպքին տեղյակ քաղաքացիների օգնությունը
Փետրվարի 19-ին Ոստիկանության Արտաշատի բաժին հաղորդագրություն է ստացվել, որ Մրգավետ գյուղի Նժդեհի փողոցի վերջնամասում նորածին երեխային դիակ կա։ Ոստիկանության մեկնած օպերտիվ խումբը հայտնաբերել է նորածին տղայի կիսաայրված դի։ Ըստ ՀՀ ոստիկանության՝ հնարավոր է, որ երեխայի ծնունդն ընդունել են տնային պայմաններում։ Դեպքի մասին տեղեկությունն ունեցողներին ոստիկանությունը խնդրում է դիմել Ոստիկանության Արտաշատի կամ մոտակա բաժին։