Բաժիններ՝

Նիկոլայ I-ի թոռան թոռնուհին ոսկերչական հավաքածու է ներկայացրել Մոսկվայում

Իտալացի դերասանուհի, Ռուսաստանի Նիկոլայ I կայսեր ծոռնորդի Նիկոլետա Ռոմանովան զարդեր է ստեղծել Միլանի Damiani տան համար: Թագակիր գերդաստանի ժառանգի ոսկերչական հավաքածուն ներկայացվել է Մոսկվայում կայացած հատուկ միջոցառման ժամանակ: Նիկոլետան «Լենտա.ռու»-ին պատմել է, որ զարդերի դիզայնը ներշնչված է իր տատիկին պատկանող թանկարժեք զարդեղենից:

Ըստ «Արմենպրեսի»՝ Նիկոլետա Ռոմանովան ներկայացրել է երկու շարքի ոսկե զարդեր՝ ընդելուզված ադամանդներով եւ մարգարիտներով՝ Fiocco եւ Fiori d’arancio: Երկրորդ շարքը, որի անվանումը թարգմանվում է որպես «պսակածաղիկ», հարսնացուների ավանդական զարդ, ներշնչվել է տոսկանացի արիստոկրատուհի դքսուհի Սվեւա դելլա Գերարդեսկայի հետ իր պապիկի՝ ռուսաց Նիկոլայ I թագավորի ծոռան՝ Նիկոլայ Ռոմանովի հարսանիքի լուսանկարներից եւ հարսնացուի՝ դիզայների տատիկի զարդերից, որոնք մինչ օրս պահվում են ընտանիքում:

Damiani Group-ը (ավելի վաղ Damiani S.p.A.) ժամացույցի-սկերչական ընկերություն է, որը հիմնվել է 1924 թվականին Իտալիայում Դամիանի ընտանիքի կողմից: Ներկայում ընկերությանն են պատկանում մի քանի առեւտրանիշեր՝ Damiani-ն, Salvini-ն, Alfieri & St-ը. John-ը, Bliss-ը եւ Calderoni-ն, ինչպես նաեւ Rocca-ն՝ խանութների ցանցը, որը մասնագիտացած Է ոսկերչական իրերի եւ պրեմիում դասի ժամացույցների վաճառքի բնագավառում:

2015 թվականի նոյեմբերին առեւտրանիշը ներկայացրել է Մոնակոյի իշխանի ոսկե կիսանդրին, որն ստեղծվել է քանդակագործ Barry X Ball-ի կողմից:

pic_e8361e72b6c26bbd242d90d81ec0bfa8 pic_e1dfbb9016023c7ace54c6a3abd7967d pic_d875318bc40775636c72d0fc2ee144fb pic_11ea2774e4dcc3d446847bddb60b840f pic_5ea32d3919f742661e69036eb883bf7f

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս