Բաժիններ՝

Իրանն ու Ռուսաստանը բանակցություններ են վարում «հաջորդ սերնդի» С-300-ների շուրջ

Իրանը բանակցություններ է վարում Ռուսաստանի իշխանությունների հետ «հաջորդ սերնդի» С-300 հրթիռային համալիրների վաճառքի վերաբերյալ, հայտնում է իրանական IRNA գործակալությունը:

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն կիրակի ժամանել է Թեհրան, որտեղ հանդիպել է Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի ու Իրանի պաշտպանության նախարար Հոսեյն Դեխգանի հետ:

«Իրանը բանակցություններ է վարում Ռուսաստանի հետ իր ռազմական կարիքների վերաբերյալ, այդ թվում՝ նոր սերնդի С-300 հրթիռային համալիրների շուրջ»,- Իրանի ԱԳՆ-ի ներկայացուցիչ Հոսեյն Ջաբերի-Անսարին մեկնաբանել է ռուս պաշտոնյայի այցը:
Իրանն ու Ռուսաստանը 2007թ. կնքել են շուրջ 900 մլն դոլարի С-300 համակարգերի մատակարարման պայմանագիր:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը 2015թ. ապրիլին ստորագրեց հրաման, որը չեղյալ հայտարարեց Իրանի վրայից այդ համալիրների մատակարարման արգելքը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս