ԱՄՆ-ում պահածոյացված լոբու մեջ օձի գլուխ են հայտնաբերել
ԱՄՆ-ում մի կին կորցրել է ախորժակն այն բանից հետո, երբ Western Family ընկերության արտադրած պահածոյացված կանաչ լոբու տարայում կտրած օձի գլուխ է հայտնաբերել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Gazeta.ru-ն, նշվում է, որ կինը սկզբում մտածել է, որ դա պարզապես լոբու մեծ կտոր է, սակայն հետո, երբ հասկացել է, որ դա օձի գլուխ է, սկսել է բարձր բղավել:
Կինն օձի գլուխը տարել է խանութ ու ստացել է 30 տարա պահածոյի դիմաց վճարած ողջ գումարը: