Մեծ Բրիտանիայում հանրաքվեի կդրվի ԵՄ կազմում մնալու հարցը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը որոշում է կայացրել երկրի` Եվրոպական Միության կազմում մնալու հարցը հանրաքվեի դնել հունիսի 23-ին: Այս մասին, ինչպես հաղորդում է «Ինտերֆաքսը», Մեծ Բրիտանիայի վարչապետը հայտարարել է, որ խորհրդարանին կառաջարկի հանրաքվեն կազմակերպել հունիսի 23–ն:
«Մենք պետք է կատարենք ընտրությունը: Սակայն իմ խորհուրդը հետևյալն է` Մեծ Բրիտանիան կլինի ավելի ուժեղ, անվտանգ և բարեկեցիկ երկիր, եթե լինի բարեփոխված Եվրամիության մասնիկը»,- ասել է Քեմերոնը: