Ինչպե՞ս պահպանել դեմքի ու մարմնի մաշկի երիտասարդ տեսքը
Այս հարցը, թերևս, շատերին է մտահոգում: Օրեցօր թույլ կնճիռները վերածվում են ավելի խորը կնճիռների: Երիտասարդության էլիքսիր փնտրող առաջին մարդը բոլորին հայտնի Կոլումբոսն էր: Հենց իրեն էին հնդկացիները պատմել, որ գոյություն ունի աղբյուր, որը երիտասարդացնում է ծերերին:
Նրանց համար օրինակ էր մի ծերունի, որն այդ աղբյուրից ջուր էր խմել, էներգիա ստացել, երիտասարդացել և ամուսնացել:
Ժամանակակից բժշկությունն ու ժողովրդական դեղամիջոցներն ապացուցել են, որ երիտասարդությունը կարելի է երկարացնել: Այժմ գոյություն ունեն մի շարք պրոցեդուրաներ, վիրահատություններ, ներարկումներ և թանկարժեք կոսմետիկ միջոցներ, որոնք երիտասարդացնում ու գեղեցկացնում են մաշկը:
Սակայն կա մեկ ընդհանուր կոմպլեքս միջոց, որն արդյունավետ կերպով ազդում է ամբողջ օրգանիզմի վրա:
Ինչպե՞ս երիտասարդ պահել մաշկը
- Նախ պետք է ազատվել ծուլությունից և սկսել սպորտով զբաղվել:
- Ապա պետք է մեծ ուշադրություն դարձնել սննդակարգին: Անհրաժեշտ է անցնել առանձին սննդակարգի:
- Հաջորդ քայլը կլինի վիտամինային կոմպլեքսների ընդունումը:
- Չափազանց օգտակար է նաև կոսմետիկ ժողովրդական միջոցների օգտագործումը, ինչպես, օրինակ՝ ձվի սպիտակուցից պատրաստված ձգող դիմակները:
- Պետք չէ բացառել նաև հոգեբանական տրամադրվածությունը: Չափազանց կարևոր է մաքրել ուղեղը բացասական մտքերից, հիշողություններից և սկսել վայելել կյանքը:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը