Բաժիններ՝

ՄԱԿ-ի ԱԽ-ն մերժել է Սիրիայի հարցով Ռուսաստանի բանաձևը

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը համաձայնության չի եկել թուրք-սիրիական սահմանի շուրջ տիրող իրավիճակին վերաբերող բանաձևի նախագծի շուրջ, որն առաջարկել էր Ռուսաստանը: Ինչպես հայտնում է TASS-ը, 15 երկրից դեմ է արտահայտվել 6-ը, որոնց թվում՝ ԱՄՆ-ը, Ֆրանսիան ու Մեծ Բրիտանիան ունեն վետոյի իրավունք:

Բանաձևը մերժել են ընդունել նաև ՄԱԿ-ի ԱԽ-ի 3 ոչ մշտական անդամները՝ Իսպանիան, Նոր Զելանդիան ու Ուկրաինան:

ՄԱԿ-ում Վենեսուելայի մշտական ներկայացուցիչ Ռաֆայել Ռամիրեսի խոսքով՝ ավելի քան 1 ժամ տևած քննարկումների ընթացքում «յուրաքանչյուր երկիր շարադրել է իր ազգային դիրքորոշումը»:

«Մենք ժամանակ ունենք մինչև փետրվարի 22-ը, որպեսզի լսենք այդ բանաձևի վերաբերյալ արձագանքները, տեսնենք, թե հետո ինչ կլինի»,- ասել է դիվանագետը:
ՄԱԿ-ում ՌԴ-ի մշտական ներկայացուցչի տեղակալ Վլադիմիր Սաֆրոնկովը, իր հերթին, հայտարարել է, որ Ռուսաստանը բաց է տեքստի շուրջ քննարկումների համար:
Հիշեցնենք, որ փետրվարի 19-ին կայացել է ՄԱԿ-ի ԱԽ-ի փակ քննարկումը, որտեղ Ռուսաստանը ներկայացրել է բանաձևի նախագիծ, որը պատրաստվել էր ի պատասխան Սիրիայում Թուրքիայի գործողությունների:

Անկարան փետրվարի 13-ից գնդակոծում է քուրդ ապստամբների դիրքերը Սիրիայի հյուսիսում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս