Բաժիններ՝

Վրաստանում նախարարների թիվը կարող է կրճատվել

Վրաստանի փոխվարչապետ, էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն ապագայում չի բացառում կառավարության կազմի կրճատումը, գրում է Sputnik-ը:

Կառավարության օպտիմալացման մասին առաջինը խոսել է Վրաստանի Ազգային բանկի նախագահ Գեորգի Կադագիձեն: Նա առաջարկել է պետական ծախսերը նվազեցնելու համար կիսով չափ կրճատել նախարարների կաբինետը՝ աշխատանքից ազատելով մի շարք նախարարների:

«Ապագայում հնարավոր է կառավարության օպտիմալացում, սակայն դրա համար հարկավոր է անալիզ ու իրավիճակի ու դրության իրական գնահատական»,- հայտարարել է Կալաձեն «Իմեդի» հեռուստաալիքի եթերում:

Ներկայում Վրաստանի կառավարությունը բաղկացած է 16 նախարարից ու 3 պետական նախարարից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս