Բաժիններ՝

Փոքրիկ Մխիթարը սրտի հետ կապված խնդիրներ ունի. նրան մեր օգնությունն է անհրաժեշտ

Ութամյա  վարդենիսցի  Մխիթար Պողոսյանի ծնողները մեկ անգամ արդեն դիմել հանրության աջակցությանը՝ իրենց որդու բուժման հարցում օգնելու խնդրանքով: Փոքրիկն արդեն մեկ անգամ  երկու տարեկանում տարել է սրտի վիրահատություն:

Անցյալ տարվա ամռանը երեխայի մոտ վիրահատել են  նաև աճուկային ճողվացք: Երեխան դեռ շատ առողջական  խնդիրներ ունի:Ժամանակ առ ժամանակ նա բուժվում և հետազոտվում է Նորքի սրտաբանական և Արաբկիր ԲԿ-ներոմ: Երեխայի սիրտը մոտ 30 տոկոս է աշխատում, իսկ ծնողները չունեն հնարավորություն, որպեսզի կարողանան երեխային տանել Եվրոպա: Ծնողները նրա բժշկական փաստաթղթերն ուղարկել են Գերմանիա և ստացել են հրավերք ախտորոշման և հետագա բուժման նպատակով՝ հույս ունենալով, որ միգուցե բուժումն արդյունավետ լինի և փոքրիկի մոտ վիրահատության խնդիր չառաջանա:

Ձեր աջակցությամբ արդեն նրանց հաշվեհամարներին փոխանցված  է 300 000 դրամ:

Ընտանիքը սոցիալապես անապահով է և, եթե կլինեն մարդիկ, ովքեր կցանկանան դրամական աջակցություն ցուցաբերել, կարող են զանգահարել Մխիթարի մայրիկին հետևյալ հեռախոսահամարներով՝ +374 43 73 72 81, +374 94 73 72 81:

ՎՏԲ-Հայաստան բանկում Մխիթարի մայրիկի՝ Լաուրա Լևոնի Ավագյանի անունով բացվել են հաշվեհամարներ՝ 

16037009048402 ՀՀ դրամ, 
16037009048403 ԱՄՆ դոլար, 
16037009048404 ԵՎՐՈ,
16037009048405 ՌԴ ռուբլի, 

SWIFT:ARMJAM22

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս