Զեմֆիրան այլևս չի ցանկանում հյուրախաղերի մեկնել
Երգչուհի Զեմֆիրան այլևս չի ցանկանում հյուրախաղերի մեկնել: Ինչպես հայտնում է ProGorodNN.ru-ն, Նիժնի Նովգորոդում հյուրախաղերի ժամանակ երգչուհին հայտարարել է, որ դա իր վերջին շրջագայությունն է.
«Ողջ համերգի ժամանակ զգում եմ, որ ցանկանում եմ ինչ-որ բան ասել: Սա վերջին շրջագայությունն է, չէի ցանկանա դրանով սպեկուլյացիաներ անել»,- ասել է Զեմֆիրան:
«Ձայնը ինչ-որ բարդ է, ծանր»,- հայտնել է երգչուհին ու հավելել, թե Նիժնի Նովգորոդում միշտ ինչ-որ «դրամատիկ համերգներ են»:
Զեմֆիրայի խոսքով՝ ինքը լավ հիշողություն ունի ու հիշում է վերջին համերգը: «Կցանկանայի ներողություն խնդրել: Քաղաքը ինչ-որ կարմա ունի»,- հայտարարել է երգչուհին:
Նա Նիժնի Նովգորոդ էր մեկնել նախօրեին «Փոքրիկ մարդը» շրջագայության շրջանակում: