Երևանում թմրամոլներ են հայտնաբերվել
Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները, ապօրինի թմրանյութ պահելու կասկածանքով, Երևանի Բագրատունյաց և Չեխովի փողոցների խաչմերուկից բերման են ենթարկել 1989 թ. ծնված Գարիկ Ս.-ին, 1984 թ. ծնված Արթուր Պ.-ին և 1957 թ. ծնված Իսակ Օ.-ին` վերջինիս վարած «ՎԱԶ-2114» մակնիշի ավտոմեքենայով:
Խուզարկությամբ Գարիկ Ս.-ի գրպանից հայտնաբերվել է դեղնականաչավուն զանգված և «Սփայս» թմրամիջոցին նմանվող, մուգ շագանակագույն զանգված, իսկ Արթուր Պ.-ի գրպանից՝ դեղնականաչավուն զանգված և «Սփայս» թմրամիջոցին նմանվող մուգ շագանակագույն զանգված: