Տնակում հրդեհ է բռնկվել
![](https://168.am/wp-content/uploads/2016/02/hrdeh2.jpg)
Փետրվարի 18-ին, ժամը 20.00-ին ահազանգ է ստացվել, որ Հովտաշատ-Գայ ավտոճանապարհին՝ նոր շուկայի մոտակայքում, այրվում է վագոն-տնակ:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պազրվել է, որ հրդեհը բռնկվել է Գայ գյուղի վերջնամասում Գ. Հ.-ին պատկանող տնակում և բացոթյա խոհանոցում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 20.48-ին, մարվել՝ 21.42-ին:
Այրվել են տնակն ամբողջությամբ (24 քմ), և բացոթյա խոհանոցն ամբողջությամբ (24 քմ):