Դաշնակցական նախարարների անուններն արդեն հայտնի են. «Ազատություն»

Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության տարանջատումը Դաշնակացության և Հանրապետականի համագործակցության առաջին արտահայտությունն է: Այս մասին «Ազատության» հետ զրույցում նշեց Դաշնակցություն խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, հավելելով՝ այդ ոլորտների տարանջատումից հետո Տարածքային կառավարման նախարարի պաշտոնում կնշանակվի դաշնակցական Դավիթ Լոքյանը:

«Այդ հարցերը նույնպես քննարկվել են այս ընթացքում, սա նույնպես եղել է մեր բանակցությունների թեման: Այնպես որ, սա արդեն առաջին, էսպես ասած՝ մեր համագործակցության արտահայտություններն են, և էդ խնդիրները նախապես քննարկվել են»,- ասաց Արմեն Ռուստամյանը: Հարցին՝ նշված ոլորտների տարանջատումը հենց ՀՅԴ-ի՞ առաջարկն է եղել, Ռուսատամյանը պատասխանեց՝ «Համատեղ, կարելի է ասել: Մենք հիմա էստեղ չենք ուզում առանձնացնել հատկապես մեր մոտեցումները: Մենք դա արել ենք համախոհաբար, և սա առաջին, էսպես ասած, դեռևս չստորագրված համաձայնագրի դրսևորումն է»:

Արմեն Ռուստամյանի փոխանցմամբ, Հանրապետականի հետ համագործակցության շրջանակներում, Տարածքային կառավարման նախարարությունից բացի ևս 2 ոլորտ կտրվի Դաշնակցությանը՝ խոսքը Կրթության և գիտության ու Էկոնոմիկայի նախարարությունների մասին է: Դաշնակցական պատգամավորը հաստատեց՝ Կրթության և գիտության նախարար կնշանակվի Լևոն Մկրտչյանը, Էկոնոմիկայի նախարար՝ Արծվիկ Մինասյանը: ՀՅԴ-ին կտրվեն նաև Արագածոտնի և Շիրակի մարզպետների պաշտոնները:

Ռուստամյանը այլ փակագծեր էլ բացեց, մասնավորապես, տեղեկացնելով, որ առաջիկայում Հանրապետականի և Դաշնակցության միջև ստորագրվելիք փաստաթուղթը կկոչվի «Քաղաքական համագործակացության մասին համաձայնագիր»: Դրանում փոխզիջումային տարբերակով տեղ են գտնելու այն բոլոր հարցերը, որոնք երկու ուժերը «համարում են հրատապ և պետք է լուծվեն համատեղ ջանքերով»:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս