Բաժիններ՝

Սիրիայի բանակն ազատագրել է Լաթաքիայում ԴԱԻՇ-ի վերջին՝ կարևորագույն հենակետը

Սիրիայի կառավարական զորքերն ազատագրել են ռազմավարական Քենսաբ քաղաքը, որը համարվում էր երկրի հյուսիսային Լաթաքիա նահանգում ԴԱԻՇ-ի ամենավերջին ու կարևոր հենակետը: Այս մասին հայտնում է լիբանանյան «Ալ-Մայադին» հեռուստաալիքը՝ հղում կատարելով իր աղբյուրին:

Ավելի վաղ հաղորդվել է, որ կառավարական զորքերը ճեղքել են զինյալների պաշտպանությունը Քենսաբ քաղաքի շրջանում:

Քաղաքը ահաբեկչական խմբավորումներից ազատելուն նախորդել էին թեժ մարտեր:

Ինչպես նշում է հեռուստաալիքը, չդիմանալով սիրիական զորքերի ճնշմանը, արմատականների մի մասն ստիպված է եղել փախչել Բիդամ քաղաքի ուղղությամբ, որը գտնվում է Իդլիբ նահանգի արևմուտքում:

Քենսաբը գտնվում է Դամասկոսից մոտավորապես 320 կմ դեպի հյուսիս ու ունի ռազմավարական կարևոր նշանակություն: Քաղաքի նկատմամբ վերահսկողությունը թույլ կտա Սիրիայի կառավարական զորքերին լայնամասշտաբ հարձակում սկսկել հարևան Իդլիբ նահանգի ուղղությամբ, որի մեծ մասն իսլամիստական խմբավորումների ձեռքին է:

https://www.youtube.com/watch?v=BDDce7X82d0

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս