Գալուստ Սահակյանը որոշում է կայացրել
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն` ՀՀ կառավարության նախաձեռնությամբ փետրվարի 19-ին` ժամը 12:00-ին, կգումարվի ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ` նախաձեռնողի սահմանած օրակարգով: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
Հիշեցնենք, որ Գալուստ Սահակյանը երեկ տեղափոխվել է հիվանդանոց և այսօր էլ դեռ հիվանդանոցում է: