Բաժիններ՝

Անկարայի ահաբեկչությունը կազմակերպել են քուրդ զինյալները. էրդողան

Վարկածն այն մասին, որ Անկարայի ահաբեկչությունն իրականացրել են «Քրդական աշխատավորական» կուսակցության (PKK) զինյալներն ու քրդական «Դեմոկրատական միություն» կուսակցության (PYD) սիրիական թևը, գտել է իր վավերագրական ու ապացուցային հաստատումը: Ինչպես հայտնում է APA-ն, այս մասին Թուրքիայի Զինված ուժերի գլխավոր շտաբ այցելության ժամանակ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Վերջինս հայտարարել է, որ երկրի ներսում անցկացված օպերացիայի հետևանքով ձերբակալվել է 14 կասկածյալ, որոնք կասկածվում են ահաբեկչությանն առնչություն ունենալու մեջ:

Էրդողանը հույս է հայտնել, որ երեկվա կատարվածից հետո Միացյալ Նահանգներն ու մյուս երկրները կփոխեն իրենց վերաբերմունքը PYD-ի ու Սիրիայի քրդերի ջոկատների`«Ժողովրդի պաշտպանության ուժերի» (YPG) նկատմամբ, որոնց Թուրքիան համարում է ահաբեկչական կազմակերպություններ:

Հիշեցնենք, որ երեկ Անկարայում տեղի ունեցած պայթյունի հետևանքով սպանվել է 28 մարդ, 61 մարդ վնասվածքներ է ստացել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս