Լյումինեսցենտային լամպերին փոխարինելու են գալիս լուսադիոդները. National Geographic

Կոմպակտ լյումինեսցենտային լամպերի դարաշրջանը, որոնք 1980-ական թվականների կեսերին փոխարինեցին շիկացման լամպերին, քանի որ 75 տոկոսով պակաս էներգիա էին սպառում, աստիճանաբար մոտենում է ավա7տին: Այս կանխատեսմամբ հանդես է եկել National Geographic պարբերագիրը՝ վկայակոչելով, որ այդ տիպի լամպերը «դանդաղորեն անհետանում են խանութների վաճառասեղաններից», իսկ Միացյալ Նահանգների General Electric ընկերությունը փետրվարի սկզբին հայտարարել է այդ լամպերի արտադրության եւ ԱՄՆ-ի տարածքում դրանց վաճառքի դադարեցման պլանների մասին:

Դրանց փոխարինելու են գալիս լուսադիոդային լամպերը: էլեկտրատեխնիկական սարքավորանք արտադրողների ազգային ասոցիացիայի տվյալներով, որոնք վկայակոչում է պարբերագիրը, «կոմպակտ լյումինեսցենտային լամպերի մատակարարումներն անցյալ տարվա համեմատությամբ արդեն այժմ 28 տոկով կրճատվել են, մինչդեռ լուսադիոդային լուսատուների մատակարարումներն աճել են 237 տոկոսով»:

Դեռ ավելին, պարբերագրի տվյալներով՝ «հին» լյումինեսցենտային լամպն արդեն չի համապատասխանի Էներգաարդյունավետության այն ստանդարտներին, որոնք ԱՄՆ-ի Էներգետիկայի նախարարությունը պլանավորում Է սահմանել 2017 թվականի հունվարի 1-ից:

Նախարարության փորձագետները բավականին պատկերավոր են նկարագրել օգուտները լուսադիոդային լամպերին անցումից. «Այն մայրը, որը լուսադիոդային լուսատու կամրացնի երեխայի ծնվելու պահին, այդ լամպը փոխելու հարկ չի լինի ընդհուպ մինչեւ այն պահը, երբ նրա երեխան ավարտի քոլեջը: Մեկ լուսադիոդային լամպի փոխարեն նա սպիպված կլիներ գնել 25 շիկացման լամպ, ԷլեկտրաԷներգիայի ծախսերը կկազմեին 129 դոլար՝ ավանդական լամպի օգտագործման համար, մինչդեռ լուսադիոդային լամպի օգտագործումը կնստեր 26 դոլար», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Լուսանկարը` EPA

Տեսանյութեր

Լրահոս