Մարզահամերգային համալիրի կառավարումը կփոխանցվի Պետգույքի կառավարման վարչությանը
ՀՀ պաշտպանության նախարարության Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրի կառավարման լիազորությունները կվերապահվեն կառավարությանն առընթեր Պետական գույքի կառավարման վարչությանը: Այս դրույթը նախատեսում է ՀՀ կառավարության այսօրվա նիստում ընդգրկված որոշման նախագիծը: Նույն որոշմամբ վարչությանը հատկացվեց 261 մլն դրամ:
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ասաց, որ կառավարման հետ կապված ծրագիր պետք է ունենանք, հարկավոր է լուրջ դիտարկել ՊՈԱԿ-ի ղեկավարության հարցը, այնպիսի մարդիկ պետք է լինեն, ովքեր կարողանան ծրագրել և աշխատեցնել համալիրը: «2-3 օր քննարկեք, նոր վերջնական կստորագրենք»,- ասաց վարչապետը: