«Ինձ չի թվում, որ նման բաներ կան». Երվանդ Զախարյանը՝ էլեկտրաէներգիայի դիմաց գանձվող գումարների չափերի ավելացման մասին

«Մենք էլ նման բողոքներ ստացել ենք: Հանձնարարված է, ուսումնասիրում են էլեկտրացանցի հետ միասին: Հավանաբար պատասխան կտրվի և Հայաստանի էլեկտրացանցերի կողմից, և նախարարությունից: Ինձ չի թվում, որ նման բաներ կան»,- այս մասին այսօր կառավարության նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ էլեկտրաէներգիայի դիմաց գանձվող գումարների չափերն ավելանում են:

Հարցին, թե ո՞ւմ կարող են դիմել մարդիկ՝ իրենց շահերը պաշտպանելու համար, նախարարն արձագանքեց. «Ոչ մեկին, արդեն դիմել են մարդիկ, մարդիկ պատասխան կստանան»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29