Բաժիններ՝

Անդոն՝ «Խոպանի տեսությունում» իր կերպարի մասին

Դերասան Անդրանիկ Հարությունյանը՝ Անդոն, այսուհետև նկարահանվելու է «Շանթ» հեռուստաընկերության «Խոպանի տեսություն» սիթքոմում։ Անդոն ներկայանալու է Սուրենի կերպարով, ով դերասանուհի Անի Պետրոսյանի հերոսուհու՝ Աննայի ամուսինն է։ BlogNews-ն Անդոյի հետ խոսել է նոր կերպարի մասին։

«Կերպարս կարճ ժամանակով վերադառնում է խոպանից, սակայն խնդիրներ են առաջանում, և նա մնում է։ Ասեմ ավելին՝ նա ցանկանում է մնալ, քանի որ բազմաթիվ պարքեր ունի»,- ասաց դերասանը։ Անդոն նշեց, որ այս կերպարը նման չէ նախկինում մարմնաորած կերպարներից որևէ մեկին։ ««Կարգին սկետչերում» տարբեր կերպարներում եմ ներկայացել, սակայն այս կերպարս նման չէ ոչ մեկին։ Սուրենը շատ լուրջ դեմքով շատ ծիծաղելի բաներ է ասում»,- նշեց նա։

Այսօր Անդոյի առաջին նկարահանման օրն է սիթքոմում։ «Շատ հաճելի, ջերմ մթնոլերտ է, լավ, աշխույժ թիմ է հավաքվել։ Առաջին անգամ եմ աշխատում «Շանթում»։ Արդեն բոլորի հետ ընկերացել ենք»,- ասաց Անդոն։

Խոսելով կերպարի երկարակեցությունից՝ Անդոն նշեց, որ երկրորդ եթերաշրջանում ամեն օր եթերում է լինելու։ Ինչ վերաբերում է հետագա համագործակցությունը՝ ժամանակը ցույց կտա։

Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս