Բաժիններ՝

Դավութօղլուն նախազգուշացնում է Ռուսաստանին՝ Թուրքիայի դեմ չօգտագործել քրդերին

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն Անկարայի ահաբեկչության մեջ մեղադրել է «Քրդական աշխատավորական» կուսակցության (PKK) զինյալներին ու Սիրիայի քրդերի ջոկատներին`«Ժողովրդի պաշտպանության ուժերին» (YPG), հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:

Նրա խոսքով՝ այդ «ստոր հանցագործության» հետևում կանգնած են հենց նրանք, ու Թուրքիայի պատասխանը շատ կոշտ է լինելու: Դավութօղլուն Անկարայի ահաբեկչության պատասխանատվությունը դրել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ռեժիմի վրա:
Նա նաև սպառնացել է այդ ահաբեկչության կազմակերպիչներին, որ Թուրքիան «վճռական պատասխան կտա բոլորին»:

«Սալիխ Նեջար անունով ահաբեկչին հաջողվել է նույնականացնել մատնահետքերով, որոնք նրանից վերցվել են որպես փախստական գրանցվելիս, այսինքն՝ ահաբեկչության արտաքին պատվերը չի բացառվում»,- հայտարարել է Թուրքիայի վարչապետը:
Դավութօղլուն նախազգուշացրել է Ռուսաստանին՝ չօգտագործել թուրքերի դեմ քրդերին՝ նշելով, որ Անկարան շարունակելու է գրոհել նրանց դիրքերը:

Թուրքիայի վարչապետը նաև հայտարարել է, որ 9 մարդ է ձերբակալվել Անկարայի ահաբեկչությանն առնչություն ունենալու կասկածանքով:

Թուրքական Haber7 հեռուստաալիքի հաղոդմամբ՝ ահաբեկչությունը իրականացրել է Սիրիայի քաղաքացի Սալիխ Նեջարը: Հեռուստաալիքի տեղեկություններով՝ Նեջարը դեռ 1 տարի առաջ է Թուրքիա ներթափանցել Սիրիայից՝ որպես փախստական:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս