Բաժիններ՝

Ադրբեջանը 2016-ին 21%-ով կավելացնի պաշտպանության ոլորտի ծախսերը

Ադրբեջանը 2016 թվականին կավելացնի պաշտպանության ոլորտի ծախսերը 391 միլիոն մանաթով կամ 21,3%-ով, հայտնում է APA գործակալությունը:

Նշվում է, որ դա իր արտացոլումն է գտել «Ադրբեջանի Հանրապետության 2016թ. պետբյուջեի մասին» օրենքի փոփոխությունների նախագծում:

Ադրբեջանի պաշտպանության ոլորտի վրա ծախսերը ընթացիկ տարում օրինագծում նախատեսված են 2 մլրդ 229 մլն մանաթ մակարդակում: Դրանցից 2 մլրդ 114 մլն մանաթը բաժին է ընկնում պաշտպանության ուժերին, 108 մլն 895 հազար մանաթը՝ ազգային անվտանգությանը, 2 մլն 422 հազար մանաթը՝ պաշտպանության ու անվտանգության ոլորտին, 3 մլն 022 հազար մանաթը՝ այլ կարգի ծախսերին:

Նշենք, որ 2016թ. հաստատված բյուջեով պաշտպանության ծախսերը կանխատեսվում էին 1 մլրդ 838 մլն մանաթ մակարդակում: Նրանցից 1 մլրդ 723 մլն մանաթը բաժին է ընկնում պաշտպանության ուժերին, 108 մլն 895 հազար մանաթը՝ ազգային անվտանգությանը, 2 մլն 422 հազար մանաթը՝ պաշտպանության ու անվտանգության ոլորտի հետազոտություններին, 3 մլն 022 հազար մանաթը՝ այլ կարգի ծախսերին:

Նշվում է, որ ծախսերի ավելացումը պայմանավորված է պաշտպանության ուժերի ծախսերի աճով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս