Բաժիններ՝

Հերթական ահաբեկչությունը Թուրքիայում. սպանվել է 7 զինծառայող

Ինչպես հայտնում է Reuters-ը, Թուրքիայի հարավ-արևելքում դարձյալ զինվորական ավտոշարասյուն է պայթեցվել:

Նշվում է, որ պայթյունի հետևանքով սպանվել է 7 թուրք զինծառայող:
Դեպքի վայր են ժամանել մեծ թվով շտապօգնության մեքենաներ:
Երեկ Անկարայում պայթեցվել է զինվորականների տեղափոխող մեկ այլ շարասյունը, ինչի հետևանքով սպանվել է 28 մարդ, 61-ն ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ:
Թուրքիայի իշխանությունները կատարվածն ահաբեկչություն են որակում:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոստացել է վրեժ լուծել Անկարայի պայթյունի կազմակերպիչներից: «Թուրքիան չի քաշվի օգտագործել ինքնապաշտպանության իր իրավունքը ցանկացած պահի, ցանկացած վայրում ու ցանկացած առիթի դեպքում»,- ասվում է Էրդողանի հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ Անկարայի ահաբեկչությունից հետո Թուրքիայի ռազմաօդային ուժերն ավիահարվածներ են հասցրել Հյուսիսային Իրաքում «Քրդական աշխատավորական» կուսակցության (PKK) դիրքերին, հայտնել է Թուրքիայի գլխավոր շտաբը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս