«Ես, արդեն 11 տարի է, հանդես եմ գալիս աշխարհի մեծագույն թիմում». Սերխիո Ռամոս
«Ռեալի» կիսապաշտպան Սերխիո Ռամոսը պատմել է իր` մադրիդյան ակումբի կազմում հանդես գալու մասին:
«Ես մեծ ամբիցիաներով տղա էի Սևիլիայից, ով ուներ հույսեր և ցանկություններ: Առաջին օրը ես նայեցի աջ և տեսա Զինեդին Զիդանին, նայեցի ձախ և տեսա Ռոբերտո Կառլոսին. դա պարզապես հիասքանչ էր: Ես այդ ամենին փորձում էի ընտելանալ ամիսների ընթացքում:
Իսկ հիմա, արդեն 11 տարի է, ես հանդես եմ գալիս աշխարհի մեծագույն թիմում: Այստեղ ամեն օրն իսկական փորձություն է: Հեշտ է այսպիսի մեծ ակումբում լինելը, այդ պատճառով էլ ես միշտ հպարտանում եմ դրանով, միշտ մոտիվացված եմ և պատրաստ եմ բարելավել խաղս: Այս ակումբում չի կարելի ապրել անցյալով»,- ասել է Ռամոսը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը