Պեպ Գվարդիոլան «Մանչեսթեր Սիթի» «Բավարիայից» ֆուտբոլիստներ չի հրավիրի
Մյունխենյան ակումբի ղեկավարությունը պաշտպանում է իր շահերը:
Պեպ Գվարդիոլան կփոխարինի Մանուել Պելեգրինիին 2016թ. ամռանը և, իհարկե, կցանկանա ձեռք բերել իրեն հարմար ֆուտբոլիստների: Բայց «Բավարիայի» ֆուտբոլիստներն անհասանելի կլինեն նրա համար: Ինչպես հաղորդում է Daily Star-ը, Գերմանիայի չեմպիոնների ղեկավարները համաձայնության են եկել Գվարդիոլայի հետ, որ նա ակումբի աստղերին չի փորձի հրավիրել Անգլիա:
Հաղորդվում է, որ Պեպին շատ է դուր գալիս Ռոբերտ Լևանդովսկին, և նման համաձայնությունը հնարավորություն կտա այլ ակումբներին՝ ձեռք բերել լեհ հարձակվողին: Մասնավորապես, ֆուտբոլիստով ակտիվորեն հետաքրքրվում է «Մանչեսթեր Յունայթեդը»:
Հաղորդվում է, որ Գվարդիոլան կենտրոնացած է Պոլ Պոգբայի, Սերխիո Բուսկետսի և Նեյմարի տրանսֆերների վրա:
Պատրաստեց Անի Գաբուզյանը