Բաժիններ՝

9 մարդ է ձերբակալվել Անկարայի ահաբեկչությանն առնչություն ունենալու կասկածանքով

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ 9 մարդ է ձերբակալվել Անկարայի ահաբեկչությանն առնչություն ունենալու կասկածանքով, հայտնում է Reuters-ը:

Հիշեցնենք, որ երեկ Անկարայում՝ երկրի խորհրդարանի ու գլխավոր շտաբի շինություններից ոչ հեռու, տեղի ունեցած պայթյունի հետևանքով սպանվել է 28 մարդ, 61 մարդ վնասվածքներ է ստացել:

Պայթուցիկով լի ավտոմեքենան պայթել է, երբ դրա կողքով անցել է զինծառայողների տեղափոխող ավտոբուսը: Ականատեսները վկայում են, որ պայթյունը լսվել է նաև Թուրքիայի մայրաքաղաքի հեռավոր շրջաններում: Զոհերից ոմանք եղել են քաղաքացիական անձինք:

Թուրքական Haber7 հեռուստաալիքի հաղոդմամբ՝ ահաբեկչությունը իրականացրել է Սիրիայի քաղաքացի Սալիխ Նեջարը: Հեռուստաալիքի տեղեկություններով՝ Նեջարը դեռ 1 տարի առաջ է Թուրքիա ներթափանցել Սիրիայից՝ որպես փախստական:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս