Բաժիններ՝

Թուրքիան ավիահարվածներ է հասցրել Իրաքի քրդերի դիրքերին

Թուրքիայի ռազմաօդային ուժերն ավիահարվածներ են հասցրել Հյուսիսային Իրաքում «Քրդական աշխատավորական» կուսակցության (PKK) դիրքերին, հայտնում է Թուրքիայի գլխավոր շտաբը:

«Անկարայի ահաբեկչությունից 2 ժամ անց օդային օպերացիա է անցկացվել Հյուսիսային Իրաքի Հաֆտանին շրջանում, որը շարունակվել է 1 ժամ: Հարձակման նպատակն է եղել 60-70 մարդուց բաղկացած խումբը, այդ թվում՝ PKK-ի ղեկավարները»,- ասվում է Թուրքիայի գլխավոր շտաբի հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ երեկ Անկարայում՝ երկրի խորհրդարանի ու գլխավոր շտաբի շինություններից ոչ հեռու տեղի ունեցած պայթյունի հետևանքով սպանվել է 28 մարդ, 61 մարդ վնասվածքներ է ստացել:

Պայթուցիկով լի ավտոմեքենան պայթել է, երբ դրա կողքով անցել է զինծառայողների տեղափոխող ավտոբուսը: Ականատեսները վկայում են, որ պայթյունը լսվել է նաև Թուրքիայի մայրաքաղաքի հեռավոր շրջաններում: Զոհերից ոմանք եղել են քաղաքացիական անձինք:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոստացել է վրեժ լուծել Անկարայի հզոր պայթյունի կազմակերպիչներից, ինչի հետևանքով սպանվել է նվազագույնը 28 մարդ, 61-ն ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ, հայտնում է BBC-ն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս