Տիգրան Թորոսյանը հիվանդանոցում տեսակցել է Գալուստ Սահակյանին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանին հիվանդանոցում տեսակցել են ԱԺ փոխնախագահներ Հերմինե Նաղդալյանն ու Էդուարդ Շարմազանովը, խորհրդարանի նախկին խոսնակ Տիգրան Թորոսյանը: Ինչպես հիվանդանոցից հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, Շարմազանովը տեղեկացրեց, որ Գալուստ Սահակյանի առողջական վիճակը դեպի լավն է գնում` հույս հայտնելով, որ նա շուտով կապաքինվի և կվերադառնա աշխատանքի:
Նաղդալյանն անհանգստանալու առիթ չի տեսնում և համարում է, որ եղանակային փոփոխություններն են թողել իրենց ազդեցությունը: