Բաժիններ՝

Ավստրիան հայտարարել է ներգաղթյալների ընդունման սահմանափակումների մասին

Ավստրիան սահմանափակումներ է մտցնում քաղաքական ապաստանի տրամադրման հայտարարությունների օրական ընդունման վրա ու սահմանափակում է ներգաղթյալների հոսքը, որոնք երկրով տեղաշարժվում են, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Ավստրիացի պաշտոնյաների խոսքով՝ սկսած այս ուրբաթ օրվանից՝ ամեն օր ընդունվելու է միայն ապաստանի տրամադրման 80 հայտարարություն, իսկ տրանզիտային անցում կստանա 3200-ից ոչ ավելի մարդ:

Ավստրիան դարձել է ներգաղթյալների հիմնական հանգրվանը, որոնք ձգտում են քաղաքական ապաստան ստանալ Գերմանիայում:

Ավստրիայի ներքին գործերի նախարար Յոհաննա Միքլ-Լյայտները հայտարարել է, որ երկիրն այլ ընտրություն չունի, քանի որ ներկայիս միգրացիոն ճգնաժամից դուրս գալու համաեվրոպական ելք դեռ չի գտնվել:

«Մեր սահմանների ամրապնդումը մինչ այն պահը, երբ կստեղծվի գործողությունների միասնական պլան, առողջ բանականության հարց է: Կարծում եմ, որ պարտավոր ենք Ավստրիայում ապահովել մեր քաղաքացիների անվտանգությունը, կարգուկանոնն ու կյանքի բարձր որակը»,- ասել է նա:

«Մենք չենք կարող հաղթահարել ապաստանի տրամադրման այդքան շատ հարցումները, ինչպիսին անցած տարի էր: Այդ պատճառով մենք սահմանափակում ենք փախստականների հոսքը»,- բացատրել է ավստրիացի նախարարը:

2015թ. Ավստրիան ընդունել է գրեթե 90 հազար փախստական (երկրի բնակչության մոտ 1%-ը): Ավստրիացի պաշտոնյաները ցանկանում են այս տարի փախստականների թիվը կրճատել՝ հասցնելով մինչև 37,5 հազարի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս