Առաջիկա օրերի եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում փետրվարի 18-ին, 21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, իսկ փետրվարի 19-ին արևելյան շրջաններում, 20-ին, 22-ին շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ:
Քամին՝ արևմտյան՝ 2-7 մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը փետրվարի 19-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կնվազի 8-10, մնացած շրջաններում՝ 4-5 աստիճանով:
Երևանում փետրվարի 18-19-ը և փետրվարի 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, իսկ փետրվարի 20-ին, 22-ին սպասվում է անձրև: