Արտառոց դեպք Արարատի մարզում. 92-ամյա մահացածի փոխարեն դիահերձարանից հարազատների տուն են բերել այլ անձի դի. shamshyan.com
shamshyan.com-ի փոխանցմամբ՝ արտառոց և զավեշտական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Մարզի Վերին Դվին գյուղում մի քանի օր առաջ մահացել է գյուղի բնակչուհի, 92-ամյա Սիրանույշ Հայկարամի Մարագուլովան: Այսօր Արարատի մարզի դիահերձարանից Ս. Մարագուլովայի դին տեղափոխել են գյուղ, հարազատներին տվել և հեռացել: Սակայն մինչ դին տեղափոխող բրիգադը կվերադառնար աշխատանքի վայր, հարազատները պարզել են, որ դա բոլորովին էլ Ս. Մարագուլովայի դին չէ, այլ` իրենց անծանոթ անձի:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: