Բաժիններ՝

WikiLeaks-ը հրապարակել է ներգաղթյալների դեմ պայքարի մասին ԵՄ-ի գաղտնի ռազմական զեկույցը

WikiLeaks համացանցային ռեսուրսը հրապարակել է Եվրամիության գաղտնի ռազմական զեկույցի պարունակությունը ներգաղթյալների դեմ պայքարի մասին: «Այսօր՝ 2016թ. փետրվարի 17-ին, WikiLeaks-ը հրապարակում է գաղտնի զեկույց «Սոֆյա օպերացիայի» առաջին 6 ամիսների մասին»,- ասվում է կայքում:

Զեկույցը, որը կազմվել է 2016թ. հունվարի 29-ին Իտալիայի ռազմածովային ուժերի փոխծովակալ Էնրիկո Կրեդենդինոյի կողմից, նախատեսված էր ԵՄ Ռազմական կոմիտեի ու ԵՄ-ի քաղաքական ու անվտանգության կոմիտեների համար, նվիրված է «Սոֆյա օպերացիայի» առաջին 6 ամիսներին:

Փաստաթղթում նկարագրված են փախստականների հոսքի վիճակագրությունը, միջոցառումների ու գործառնական փուլերի հիմնական սկզբունքները, որոնք իրականացվում են Միջերկրական ծովում ԵՄ-ի համատեղ ուժերով ու նվիրված է ապագա օպերացիաների ռազմավարությանը:

Զեկույցի համաձայն՝ օպերացիայի առանցքային փուլերից է անցումը 2A փուլից (միջազգային ջրերում գործողություններ) դեպի 2B փուլ (օպերացիաներ Լիբիայի տարածքային ջրերում, որտեղ չի դադարում քաղաքացիական պատերազմը ու միայն այս ամիս է ձևավորվել ազգային համաձայնության կուսակցություն):
Զեկույցը կոչ է անում ԵՄ մարմիններին արագացնել Լիբիայում հուսալի կառավարության ձևավորումը, որը թույլ կտար Եվրամիության զորքերին օպերացիաներ սկսել երկրի տարածքային ջրերում, ապա՝ ափամերձ հատվածներում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս