Թուրքիայում պայթյուն է որոտացել. կան վիրավորներ
Սիրիայի հետ սահմանակից Թուրքիայի Մարդին քաղաքի գետնանցումներից մեկում պայթյուն է որոտացել, հայտնում է Anadolu գործակալությունը:
Պայթյունի հետևանքով, որի պատճառը չի հաղորդվում, վիրավորվել է 4 մարդ, որոնց վիճակը գնահատվում է որպես չափազանց ծանր:
Բոլոր վիրավորները Թուրքիայի քաղաքացիներ են: Աշխատանքներ են կատարվում պայթյունի պատճառը հայտնաբերելու ուղղությամբ: