Բաժիններ՝

Նիդեռլանդներն առաջին հարվածն է հասցրել Սիրիայում ԴԱԻՇ-ի դիրքերին

Նիդեռլանդների թագավորական ռազմաօդային ուժերի F16 կործանիչներն իրականացրել են առաջին ավիահարվածները Սիրիայում ԴԱԻՇ-ի դիրքերին, հայտնում է The Washington Times-ը՝ հղում կատարելով այդ երկրի պաշտպանության նախարարությանը:

Հաղորդագրության մեջ ասվում է, որ անցած շաբաթ Նիդեռլանդների ռազմաօդային ուժերը 10 թռիչք են իրականացրել Սիրիայում ու արևելյան Իրաքում: Կործանիչները հարվածել են «մարտական դիրքերի, ռազմական տեխնիկայի ու ռազմավարական թիրախների»:

Այն մասին, որ հարվածները զինյալների դիրքերին կհասցվեն ոչ միայն Իրաքում, այլև Սիրիայում, հոլանդական իշխանությունները հայտարարեցին հունվարին: Ավիահարվածների համար օգտագործվում են 4 F-16 կործանիչներ, որոնք տեղակայված են Հորդանանում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս