Ուկրաինայում գրիպի զոհ է դարձել գրեթե 300 մարդ

2015թ. սեպտեմբերի վերջից Ուկրաինայում գրանցվել է գրիպից լաբորատոր կերպով հաստատված մահացության 292 դեպք, հայտնում է Ուկրաինայի առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը:

292 զոհերից 4-ը մինչև 17 տարեկան երեխաներ են եղել Վիննիցայի, Դնեպրոպետրովսկի ու Պոլտավայի մարզերից, մահացել է 2 հղի կին:

Հաղորդվում է, որ գրիպի հետևանքով առաջացած բարդություններից Օդեսայի մարզում մահացել է 40 մարդ, Կիև քաղաքում՝ 34, Չերկասկի մարզում՝ 20, Դոնեցկում՝ 19, Լվովում՝ 18 մարդ:

Ուկրաինայում համաճարակային սեզոնն սկսվելուց ի վեր գրանցվել է գրիպով ու սուր շնչառական հիվանդություններով 3,8 մլն մարդ, հիվանդացել է բնակչության 9,6%-ը:

Տեսանյութեր

Լրահոս