Հացը կվաճառվի փաթեթավորված վիճակում. ՍԱՊԾ պետ

ԼՂՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը հաց արտադրող ընկերությունների հետ պայմանավորվածություն է ձեռք բերել, որպեսզի սեղմ ժամկետներում վերջիններս իրենց արտադրանքը վաճառքի կետեր հասցնեն թղթով փաթեթավորված վիճակում։

Գործընթացի հստակ ժամկետների մասին «Արցախպրես»-ի թղթակցի հարցադրմանն ի պատասխան սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Լևոն Սարգսյանը պատասխանել է.

«Տնտեսվարողների կողմից փաթեթավորմամբ հացի իրացման գործընթացն արդեն մեկնարկել է։Պետք է հետևենք, որպեսզի բոլոր տնտեսվարողներն առավել սեղմ ժամկետներում անցնեն հացը փաթեթավորմամբ իրացնելուն։

Հաջորդ շաբաթ ստուգելու ենք իրավիճակը, գնահատելու ենք առաջընթաց կա է թե ոչ. սպառողների հետ համագործակցությամբ ձգտելու ենք հարցին հնարավորինս արագ լուծում տալ»։

Տեսանյութեր

Լրահոս