Բաժիններ՝

Զիկա վիրուսի դեմ պայքարի համար հարկավոր է 56 միլիոն դոլար. ԱՀԿ

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) նախանշել է պատասխան գործողությունների պլան Զիկա վիրուսի դեմ պայքարում, հայտնում է Reuters-ը:

Հաղորդվում է, որ վիրուսի դեմ պայքարի համար հարկավոր է 56 մլն դոլար: Պլանը ներառում է ուժեղացված համաճարակաբանական վերահսկողություն, պայքար մոծակների դեմ, պատվաստանյութի շտապ հետազոտություն: Հետազոտությունը պետք է որոշի, թե որքան ժամանակ է Զիկա վիրուսը ակտիվ մնում մարդու օրգանիզմում:

Փետրվարի սկզբին ԱՀԿ-ն Զիկա վիրուսի պատճառով հայտարարել է արտակարգ դրություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս