«Հոլլի Հոլմի հետ մենամարտից հետո ես մտածում էի ինքնասպանության մասին». Ռոնդա Ռոուզի
UFC-ի նախկին չեմպիոնուհին խոստովանել է, թե ինչ է զգացել առաջին պարտությունից հետո:
«Ես նստել էի և տառացիորեն մտածում էի ինքնասպանության մասին: Ինձ թվում էր, որ ինչ էլ որ ես անեմ, բոլորն արդեն թքած ունեն ինձ վրա: Ես բարձրացրեցի աչքերս, տեսա իմ տղամարդուն` Թրևիսին, և մտածեցի, որ ցանկանում եմ երեխաներ ունենալ: Ես պետք է շարունակեմ ապրել:
Դա 9 ամսվա ընթացքում իմ 3-րդ տիտղոսային մենամարտն էր: Ես չեմ կարծում, որ որևէ մեկը նախկինում այդպիսի բան արել է»,- Ռոուզիի խոսքերն է մեջբերում Bleacher Report-ը:
Ռոուզին նոյեմբերի 15-ին Մելբուռնում կրեց իր առաջին պարտությունը կարիերայում` նոկաուտի ենթարկվելով Հոլլի Հոլմի կողմից:
Մատչ-ռևանշը նշանակվել էր հուլիսի 9-ին, բայց ավելի ուշ հայտնի դարձավ, որ այն կարող է տեղի չունենալ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը