«ՊՍԺ»-ի հետ դիմակայությունում շանսերը հավասար են. Գուս Հիդինգ
«Չելսիի» գլխավոր մարզիչ Գուս Հիդինգը կիսվել է «ՊՍԺ»-ի դեմ խաղի մասին կարծիքով:
«Պարտվելը երբեք ուրախալի չէ, բայց արժե նշել, որ մենք գոլ խփեցինք: Դա կարևոր է:
Մենք կարող էինք ավելի ուժեղ ցուցադրել մարդասպանի բնազդը: Շատ դժվար էր խաղալ «ՊՍԺ»-ի պես ուժեղ թիմի հետ:
Մենք ունեինք պահեր, բայց ունեինք նաև պրոբլեմներ` կապված վերջին փոխանցման հետ: Կարծում եմ՝ շանսերը մնում են հավասար: «ՊՍԺ»-ն ցույց տվեց, որ սիրում է ֆուտբոլ խաղալ:
Նրանք շատ արագ դարձան վտանգավոր: Նրանք լավ պաշտպանվում են, մանավանդ՝ կենտրոնական գոտում»,- ասել է Հիդինգը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը