Բաժիններ՝

«Կավանին ապացուցեց, որ կարող է գոլ խփել յուրաքանչյուր պահի». Լորան Բլան

«ՊՍԺ»-ի գլխավոր մարզիչ Լորան Բլանը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում «Չելսիի» հետ անցկացրած տնային խաղի արդյունքը, որում դաշտի տերերն ավելի ուժեղ էին և հաղթեցին 2:1 հաշվով: Նա գովել է նաև իր թիմի հարձակվող Էդինսոն Կավանիին:

«Կավանին ապացուցեց, որ կարող է գոլ խփել յուրաքանչյուր պահի: Հուսով եմ՝ դա կվերադարձնի նրան առաջվա վստահությունը:

2:1 հաշիվն ամենահուսալի առավելությունը չէ, բայց դա, միևնույն է, հաղթանակ է: Խաղը շատ բովանդակալից ստացվեց»,- Բլանի խոսքերն է մեջբերում Infosport+-ը:

Պատասխան խաղը տեղի կունենա Լոնդոնում, «Սթեմֆորդ Բրիջ» մարզադաշտում, մարտի 9-ին:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս