Բաժիններ՝

Ամերիկյան նավթային ընկերությունը հեռացել է Ադրբեջանից

Ամերիկյան Exxon South Caspian Limited նավթագազային ընկերությունը, որը ընդգրկված է Exxon Corporation-ի կազմում, հայտարարել է Ադրբեջանում իր մասնաճյուղի փակման մասին, գրում է ադրբեջանական Vergilər թերթը:

Վարկատուները կարող են 2 ամսվա ընթացքում ներկայացնել իրենց պահանջները:
1999թ. ընկերությունը գնել էր «Արազ-Ալով-Շարգ» ծովային կառույցի շահագործման մասնակցության 15 տոկոսը, որը գտնվում է Կասպից ծովում՝ Բաքվից 180 կմ հեռավորության վրա:

Ընկերությունում վերջինիս գործընկերներն էին BP-ն (օպերատոր)՝ 15 տոկոսով, նորվեգական Statoil-ը՝ 15 տոկոսով, թուրքական TPAO-ն՝ 10 տոկոսով, կանադական Alberta Energy-ը՝ 5 տոկոսով ու Ադրբեջանական SOCAR ընկերությունը՝ 40 տոկոսով:
Նախագիծը ներկայում սառեցված է, մինչև կլուծվի Ադրբեջանի ու Իրանի միջև Կասպից ծովի կարգավիճակի մասին հարցը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս